Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ

Ապրիլ 14,2012 14:19

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ:

Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Մարտական ծառայության մեդալովª ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Մնացականյանը: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ, միլիցիայի կրտսեր սերժանտ Արթուր Խաչատուրյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ-վարորդ, միլիցիայի ավագ սերժանտ Գրիգոր Հունանյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ՄանվելՎարդանյանը: Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել         ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին՝ ընդգծելով, որ այդ պարգևները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են և մեծ արժեք ունեն իր կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար:

«Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել»,-մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով հանրապետության բոլոր ոստիկաններին՝ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ոստիկանների գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ նրանց կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է այդ գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: «Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30