Մարտը կազմակերպվել է Եկատերինբուրգում, որտեղ Չարլի անունով ավստրալական կենգուրուն գտնվել է մոսկովյան կրկեսի հետ:
Կենդանին մենամարտել է գլխավորապես ետեւի թաթերով՝ հենվելով հզոր պոչի վրա: Ռուսաստանցի երեք ճանաչված բռնցքամարտիկները պարկավոր մրցակցին հանձնվելու մտադրություն ամենեւին էլ չեն ունեցել եւ աշխատել են նրա հարվածներին հակադրել իրենց տեխնիկան: Սակայն Չարլին բոլորին էլ նոկաուտի է ենթարկել եւ որպես մրցանակ ստացել մեկ զամբյուղ թխվածքաբլիթ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: