
Ինչ մնում է Օսկանյանի հերթական քննադատությանը, Շարմազանովը հերթական անգամ հիշեցնում է, որ կուսակցությունը, որին այժմ անդամակցում է նախկին արտգործնախարաը՝ հինգ տարի եւ առ այսօր կառավարության լիարժեք անդամ է: «Իր անդամակցած կուսակցությունն այս կառավարության բյուջեի 35 տոկոսի՝ 1/3-ի տնօրինողն է եղել, թե ԱԺ-ում, թե կառավարությունում կողմ է քվեարկել կառավարության բոլոր կարեւոր նախաձեռնություններին, այդ թվում՝ պետբյուջեների նախագծերին: Ընդամենը մի բան պետք է փաստել՝ կամ Օսկանյանը զբաղվում է պոպուլիզմով եւ խաբում է ժողովրդին, կամ էլ ինքը սխալ կուսակցություն է ընտրել»:
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն Օսկանյանի քննադատության առիթով Facebook-ի իր էջում գրառել է, որ այդպիսով նա ի ցույց է դնում իր «նախագահական» նկրտումները: Հետաքրքրվեցինք՝ Շարմազանովը կիսո՞ւմ է իր կուսակցի տեսակետը: «Օսկանյանը շատ բան կարող է ցանկանալ: Պատմությունն Օսկանյանի նման շատ գործիչների է տեսել, ովքեր ցանկացել են դառնալ նախագահ, բայց ՀՀ-ում դեռ երեք նախագահ են եղել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ինչպես տատիկս կասեր՝ Օսկանյանի մուրազը փորումը կմնա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































