Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կասեր Էդուարդ Շարմազանովի տատիկը՝ «Օսկանյանի մուրազը փորումը կմնա»

Ապրիլ 16,2012 12:57

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ գործող իշխանության հասցերին հնչեցվող քննադատություններն արդեն օրինաչափություն են դառնում: ԱԺ հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դրանք զուտ քարոզչական նպատա՞կ են հետապնդում, թե՞ Վարդան Օսկանյանն այլ հավակնություններ ունի: Պատասխանը եղավ. «Օսկանյանի դեպքում մեկ անգամ ասել եմ, կարող եմ կրկնել: Օսկանյանը որ խոսում է, ինձ հիշեցնում է ֆրանսիացի հայտնի դիվանագետներից մեկի խոսքերը՝ «Կան մարդիկ որոնց համար ամենամեծ դաժանությունը իշխանությունից բաժանումն է»: Հիմա էդ մարդը (Օսկանյանը -խմբ.) հինգ տարի իշխանության չի եղել, երազում է, կարոտախտ կա իր մոտ եւ այդ միտքը շատ բնորոշ է իրեն»:

Ինչ մնում է Օսկանյանի հերթական քննադատությանը, Շարմազանովը հերթական անգամ հիշեցնում է, որ կուսակցությունը, որին այժմ անդամակցում է նախկին արտգործնախարաը՝ հինգ տարի եւ առ այսօր կառավարության լիարժեք անդամ է: «Իր անդամակցած կուսակցությունն այս կառավարության բյուջեի 35 տոկոսի՝ 1/3-ի տնօրինողն է եղել, թե ԱԺ-ում, թե կառավարությունում կողմ է քվեարկել կառավարության բոլոր կարեւոր նախաձեռնություններին, այդ թվում՝ պետբյուջեների նախագծերին: Ընդամենը մի բան պետք է փաստել՝ կամ Օսկանյանը զբաղվում է պոպուլիզմով եւ խաբում է ժողովրդին, կամ էլ ինքը սխալ կուսակցություն է ընտրել»:

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն Օսկանյանի քննադատության առիթով Facebook-ի իր էջում գրառել է, որ այդպիսով նա ի ցույց է դնում իր «նախագահական» նկրտումները: Հետաքրքրվեցինք՝ Շարմազանովը կիսո՞ւմ է իր կուսակցի տեսակետը: «Օսկանյանը շատ բան կարող է ցանկանալ: Պատմությունն Օսկանյանի նման շատ գործիչների է տեսել, ովքեր ցանկացել են դառնալ նախագահ, բայց ՀՀ-ում դեռ երեք նախագահ են եղել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ինչպես տատիկս կասեր՝ Օսկանյանի մուրազը փորումը կմնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30