Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մայիսի 14-ին նշանակեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը գրավոր դիմել էր դատարանին, հայտնելով , որ վատառողջ է, խնդրել էր երկու շաբաթով հետաձգել նիստը, «հնարավորություն տալ իրեն ապաքինվելու»:
Իսկ ՃՈ ներկայացուցիչ, տուժող Ժիրայր Կարապետյանն էլ խնդրել էր նիստն անել իր բացակայությամբ:
Այսօր պետք է պաշտպանական ճառով հանդես գար պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: