Փետրվարի 29-ին Aravot.am-ը գրել էր, որ բուլղարացի խառը մենամարտերի ծանր քաշային վարպետ Բլագոյ Իվանովը Սոֆիայի բարերից մեկում կռվի ժամանակ սրտի շրջանում ստացած դանակի հարվածից հետո ինքնուրույն հասել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին:
Վիրահատությունը հաջող էր անցել, սակայն Իվանովը 40 օր կոմայի մեջ էր գտնվում: Բուլղարական մամուլը գրում է, որ մարզիկն արդեն գիտակցության է եկել: Իվանովի մարզիչ Ստոյան Սալադինովը պատմել է, որ իր սանի երիկամներից մեկը չի գործում, նա շարունակում է միացած մնալ արհեստական շնչառության սարքին եւ բավականին քաշ է կորցրել: Սակայն բժիշկները լավատես են եւ հավատում են, որ մարզիչը կապաքինվի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: