Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է.
— Տարիներ շարունակ ներկայացնում ենք, որ մեր երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը բազմաթիվ ուղղություններով դրական ներդրում կլինի։ Ժամանակն արդեն վաղուց հասունացել է, որ Եվրոպան իր գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմների մեջ ներառի Թուրքիային։
— Աշխարհը փոխվում է։ Ինչքա՞ն կարող է Եվրոպական միությունը այս արագ փոփոխությունների դարաշրջանում մնալ նեղ օրակարգերի գերին։ Եթե նրանք Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետություն ձևավորելու մտադրություն ունեն, ապա ակնհայտ է, որ դա առանց Թուրքիայի ձևավորելը կլինի անիմաստ փորձ։
— Թուրքական բանակն այսօր ՆԱՏՕ-ում ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է։ Հուսով եմ՝ արդեն բոլորը հասկացել են, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ խոսել Եվրոպայի համար իրատեսական և ամուր անվտանգության համակարգի ձևավորման մասին։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք



















































1. Իսրայելը պատերազմ ա ուզում Իրանի դեմ: Դախլա է բացել:
Թուրքիան Իսրայելին ծախում անուղղակի աջակցություն է ծախում այդ պատերազմում:
2. Միջին մարդը` dealer-ը, Եվրոպան է:
3. Եվրոպան Իսրայելի ‘գրպանում’ է` բոլոր նշանակություն ունեցող պաշտոնյաների վրա կա գործ Էնշտեյնի ֆայլերում, որոնք Մոսսադի սեյֆերում են: