
Բարբադոսցի երգչուհին հաճելի ժամանակ է անցկացրել Հավայան կղզիներում, որտեղ հանգստացել եւ ուժ է հավաքել համաշխարհային համերգային շրջագայությունից առաջ: Այնտեղ իր արկածների մասին մանրամասն «լուսանկարային հաշվետվությունը» Ռիհանան ներկայացրել է «Facebook»-ի իր էջում: Բազմաթիվ լուսանկարների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնցում աստղը պարզապես գրգռում է հակառակ սեռի իր երկրպագուներին՝ նրանց ներկայանալով նաեւ առանց լողազգեստի:
Ավելորդ է ասել, որ այդ լուսանկարներն արդեն իսկ հարյուր հազարավոր դիտումներ են ունեցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































