Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բերման է ենթարկելու «Արմենիա» հեռուստաընկերության դերասաններին (ձայնագրություն)

Ապրիլ 19,2012 15:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում  է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:

«Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ» մեղադրվող դերասանուհու նախկին զուգընկեր Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը մեր զրույցում ասաց, որ արդեն երկու դատական նիստ է հետաձգվում՝ վկաների չներկայանալու պատճառով: «Արմենիա հեռուստաընկերության սերիալում ներգրավված օպերատորները, դերասանները, ռեժիսորները պետք է լինեին, բայց ոչ ոք չէր ներկայացել:  Վկաները չեն ներկայանում, հիմա դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել նրանց, դա ոստիկանությունը պետք է իրականացնի»,- ասաց փաստաբան Արթուր Ղարիբյանը:

Նա ասաց, որ գործով նոր մանրամասներ չկան, իսկ հաջորդ դատական նիստը մայիսի 4-ին է նշանակվել:

VOICE012

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: