Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում Երաժշտագիտական գրադարանի ձայնունկնդրման բաժինը օրերս Կոմպոզիտորների միությունում կազմակերպել էր «Մոռացված ձայնապնակներ» խորագրով երաժշտական ցերեկույթ, որն ուղեկցվեց ցուցահանդեսով՝ ներկայացնելով տարբեր տարիների եւ թողարկումների, ձեւաչափերի, գույների ձայնապնակների, հնատիպ ձայնարկիչների, նկարների ցուցադրությամբ:
Ձայնապնակի մասին փոքրիկ ակնարկով հանդես եկավ Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը:
Ցերեկույթը եզրափակեց Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը իր հետաքրքիր կատարումներով՝ խմբավար Առնո Բարխուդարյանի ղեկավարությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: