Այսօր ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե քաղաքական որ ուժի ծրագիրն է լավը: Հրանտ Բագրատյանը նշեց, թե ում ծրագիրն է ամենավատը. «Շատ վատն է Հանրապետականի ծրագիրը: Նրանք իմ այն երկու նամակից հետո վախեցել են նույնիսկ ծրագիր գրեն: Ոչ մի կոնկրետ խոստում չկա, ոչ մի թիվ, ինչ խոսես նրանց ծրագրի մասին, երբ վախենում են խոստում տալ»: Իսկ թե ինչ կարծիք ունի ՀՅԴ-ի նախընտրական այն խոստման մասին, ըստ որի, ավանդները պետք է վերադարձվեն չեկով՝ հայրենական արտադրության ապրանք գնելու պայմանով՝ Հրանտ Բագարատյանն ասաց, որ չգիտի, թե ՀՅԴ-ն ինչ է առաջարկում, փոխարենը գիտի, թե ավանդների հարցում ՀԱԿ-ն ինչ լուծում է առաջարկում. «Մենք առաջարկում ենք պետական պարտատոմսերով փոխհատուցել, իսկ դա շատ իրատեսական լուծում է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: