«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Ժառանգությունը» դուրս է գալիս միասնական շտաբից, քանի որ չի ուզում մասնակցել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը: Այս առնչությամբ Aravot.am-ը միասնական շտաբի անդամ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից մեկնաբանություն խնդրեց: Ըստ Լեւոն Զուրաբյանի, Ստյոպա Սաֆարյանի ասածը ֆանտաստիկայի ժանրից է. «Լավ ենք պրծել, բախտներս բերել է, որովհետեւ միասնական շտաբը ոչ թե Քոչարյանինն է, կարող էին ասել՝ Ադոլֆ Հիտլերինն է, կամ ավելի ճիշտ՝ Ֆանտոմասինը»:
Մեր հարցին՝ իմաստը ո՞րն է միասնական շտաբը Քոչարյանի հետ կապելու, «Ժառանգությունը» դրանով իրե՞ն է ուզում արդարացնել՝ Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել՝ միայն ավելացնելով. «Դու գրի՝ բախտներս բերել է, որ Ադոլֆ Հիտլերի ականջները չեն տեսնում, Ֆանտոմասինն էլ, թե՞ Ֆանտոմասը ականջներ չունի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: