Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգուկանոնը Փերիս Հիլթոնի համար չէ

Ապրիլ 22,2012 11:14

Բազմամիլիոնանոց կարողության ժառանգ, «MotorGR» ավտոարշավի թիմի սեփականատեր, գեղեցկուհի Փերիս Հիլթոնն ապրում է անհոգ ու լիարժեք կյանքով, վարում հրաշագեղ «Ferrari»: Բայց նա այնքան էլ չի հետեւում երթեւեկության կանոններին:
Վերջերս նա եղել է «Բեվերլի Հիլզի» խանութների ցանցում, որտեղ անցկացրել է գրեթե մեկ ամբողջ օր: Հիլթոնը սիրով ինքնագրեր է բաժանել իր երկրպագուներին, անվճար լուսանկարվել նրանց հետ: Իսկ շոփինգն ավարտելուց հետո Փերիսը նստել է վառ կարմիր մեքենայի ղեկին ու բոլորի աչքի առջեւ կրկնակի հոծ գիծը հատելով շրջադարձ կատարել ու հեռացել: Բարեբախտաբար, ականատեսների մեջ եւ մոտակայքում ոստիկան չի եղել:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30