«12 ընտանիք են տիրում Հայաստանի ամբողջ սեփականության 70 տոկոսին: Հետո էլ մե՞զ եք քննադատում: Արդեն անեկդոտ կա, մարդը ամուսնանում է, ասում է վախենում եմ ամուսնանամ, Սաշիկը կգա փայ կկանգնի… Հիշու՞մ եք Արթուրիկ Բաղդասարյանին, իր մասին անեկդոտը գիտե՞ք, որ մտնում են դեղատուն՝ գիտեք ի՞նչ են ուզում, Գեղամյանի մասին ասե՞մ… Հիշու՞մ եք Կարեն Դեմիրճյանի թիմում ոնց էր կանգնած, մեջքից հրեց՝ եկավ տղուն էլ խփեց: Այն կասետները որ նայեք, ինչ էր ասում Ռոբերտ Քոչարյանին, ասում էինք էս տղեն գելի միս ա կերել, կսատկացնեն, էս ինչ համարձակ է խոսում»,- այսօր արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ պատմեց ՀԱԿ թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, վերջին երեք ամսում 30.000 մարդ է Հայաստանից հեռացել. «Այս տեմպերով շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանը ոչ բանակ է ունենալու ոչ թոշակառու պահող: Վերջին երեք տարում գները 46 տոոսով թանկացել են, այսինքն մենք 45 տոկոսով աղքատացել ենք, բայց աղքատության միջազգային ցուցանիշն այնքան ցածր է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: