Ընդամենը տաս-տասներկու րոպեի ոչ այնքան բարդ աշխատանք, մի քանի ժամվա սպասում, եւ ձեր աղանդերային սեղանը զարդարված կլինի գեղեցիկ, ինքնատիպ եւ շատ համեղ մի քաղցրեղենով, որին իտալացիները կնքել են «Տիրամիսու» անվամբ:
Տիրամիսուն շատ արագ եւ հեշտ է պատրաստվում, միայն թե ձեռքի տակ լինեն այդ քաղցրավենիքի գլխավոր բաղադրիչները` «Մասկարպոնե» սերուցքային պանիրը (թող պանիր բառը ձեզ չվախեցնի, քանի որ իրականում «Մասկարպոնեն» քաղցրահամ է եւ ավելի շատ հիշեցնում է բարձր յուղայնության կաթնասեր) եւ «Սավոյարդի» տեսակի թքվածքաբլիթները: Դրանք այժմ հասանելի են երեւանյան սուպերմարկետներում: «Մասկարպոնեն» էժան չէ` կես կիլոգրամանոց տուփն արժե 3500-4200 դրամ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սրճարաններում եւ ռեստորաններում մեկ բաժին «Տիրամիսուն» 1000-2000 դրամ արժե, իսկ մեկ տուփ «Մասկարպոնեից» առնվազն տաս-տասներկու բաժին «Տիրամիսու» է ստացվում, եւ այն հաստատ կգոհացնի ձեր հյուրերին եւ հարազատներին, ապա կարելի է համոզված ասել` игра стоит свечь.
500 գ «Մասկարպոնե» պանիր
Կարդացեք նաև
300 գ «Սավոյարդի» թխվածք
5 ձու,
200 գ շաքարավազ
400 գ թունդ սուրճ
1-2 ճաշի գդալ կոնյակ:
Պատրաստման եղանակը

2. Թխվածքաբլիթները հերթով թաթախել սուրճի խառնուրդի մեջ եւ տեղավորել ապակե խորը, ցանկալի է ուղղանկյուն ամանի մեջ: Երբ ամբողջ ամանը թխվածքով ծածկած լինի, վրան լցնել կրեմը:

4. Առանձին հարել սպիտակուցները եւ զգուշորեն ավելացնել դեղնուցի եւ «Մասկարպոնեի» խառնուրդին: Սպիտակուցը կրեմին ավելացնելը պետք է լինի շատ զգույշ գործողություն, առանց` հարիչի, փայտե կամ ռետինե գդալով:



Բարի ախորժակ:




















































