
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդ շտաբի նիստերը բոյկոտելու վերաբերյալ այնքան դժվարամարս բացատրություններ տալիս, որ ընդդիմադիր դաշտի իրենց մյուս գործընկերների, մասնավորապես՝ ՀԱԿ առաջնորդի համար եւս, դա շարունակում է անհասկանալի պահվածք մնալ: «Կարծում եմ, այդ խնդրի առնչությամբ «Ժառանգության» բացատրությունը՝ երեք կետերով, շատ հստակ է եւ Տեր-Պետրոսյանը, իհարկե, կարող է ու այդ ունակությունը միանշանակ ունի, դա հասկանալու, եթե միայն ցանկանա կամ դա իրեն ձեռնտու լինի: «Ժառանգության» բացատրությունը ընկալելու համար ընդամենը պետք է գրաճանաչ լինել, ու չեմ կարծում, թե դա հասկանալու համար առանձնահատուկ գիտելիքներ ունենալու խնդիր կա: Բայց հիմա, անկեղծ ասած, Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու ժամանակ էլ չկա: Մենք մեր գործն ենք անում եւ մեր բոլոր հնարավորություններով պայքարելու ենք առաջիկա ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ ընթացքն ապահովելու համար: Եթե մեզ համար մտահոգության նյութ լինի՝ մենք ահազանգ կհնչեցնենք, ինչպես անում ենք, ու դրա մասին տեղյակ կպահենք եւ իշխանություններին ու շահագրգիռ կառույցներին, եւ իրենց՝ միասնական շտաբին: Այստեղ ես առանձնապես խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































