
Սարգսյանը կոչ արեց Երեւանի թիվ 11 ԸՏ-ում քվեարկել ոչ թե ՕԵԿ թեկնածու Հեղինե Բիշարյանի, այլ ԲՀԿ թեկնածու Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի օգտին։ Սարգսյանը Շենգավիթի 12 ԸՏ-ի ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանին՝ Բենզին Ռուբոյին սատարելու մասին, չնայած այստեղ էլ ՀՀԿ թեկնածու չուներ: Թիվ 18 ԸՏ-ում էլ (Արարատ) Սերժ Սարգսյանը կոչ արեց քվեարկել ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին, չնայած այստեղ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ն առաջադրված թեկնածու ուներ՝ ի դեմս գործող պատգամավոր Իշխան Խաչատրյանի։ Այսպիսով, Սերժ Սարգսյանն ՕԵԿ որեւէ թեկնածուի սատարելու վերաբերյալ հայտարարություն չի արել:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































