
Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում նախատեսված է Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Պատարագը կմատուցվի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի կողմից: Այնուհետև պատրիարքարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ կզետեղվեն ծաղկեպսակներ:
Ապրիլի 24-ին Լիբանանյան «The Daily Star» անգլալեզու օրաթերթում տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը: Հոդվածում հղումներ են կատարվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներին:
ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նշել է, որ չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը: Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի մարդկության կողմից և համարվի ցեղասպանության շարունակություն: Նա ՀՀ իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:
Կարդացեք նաև
Հարցազրույցում դեսպանը անդրադարձ է կատարել նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, երկքաղաքացիության խնդրին, ՀՀ կառավարության նվիրատվությանը լիբանանյան 120 դպրոցներին՝ լաբորատոր սարքավորումների տեսքով, լիբանահայության առանցքային դերակատարությանը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության հիմնահարցում, համաձայն որի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, հատկապես` ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































