Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում

Ապրիլ 24,2012 17:49

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի,  քաղաքական կուսակցությունների և ազգային բոլոր կառույցների կողմից: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ բողոքի ցույց  դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում նախատեսված է Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Պատարագը կմատուցվի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի կողմից: Այնուհետև պատրիարքարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ կզետեղվեն  ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին Լիբանանյան «The Daily Star» անգլալեզու օրաթերթում տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը: Հոդվածում հղումներ են կատարվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներին:

ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նշել է, որ չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը: Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի մարդկության կողմից և համարվի ցեղասպանության շարունակություն: Նա ՀՀ իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:

Հարցազրույցում դեսպանը անդրադարձ է կատարել նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, երկքաղաքացիության խնդրին, ՀՀ կառավարության նվիրատվությանը լիբանանյան 120 դպրոցներին՝ լաբորատոր սարքավորումների տեսքով, լիբանահայության առանցքային դերակատարությանը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության հիմնահարցում, համաձայն որի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, հատկապես` ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30