
Նա հայտարարեց, որ պատրաստ է բանավեճի հրավիրել թե Հանրապետական կուսակցության և թե ՕԵԿ ու «Բարգավաճի» ղեկավարներին, սակայն միաժամանակ վստահեցրեց, որ նրանք կհրաժարվեն: Aravot.am-ի այն հարցին, թե նրանց քաղաքական փո՞րձը չի բավարարում ընդունել հրավերը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Վախը, որովհետև կարելի է կանգնել ամբիոնից, պատրաստի մի զանգվածին ասել, որ գիտեք, ժողովուրդ, մենք այդքան բան արել ենք, պատրաստվում ենք ձեզ նորից խաբել: Հեռուստատեսությամբ, երբ որ օպոնենտ ունի ինքը, որը պետք է բերի, ներկայացնի փաստեր, ես կարծում եմ, որ նրանք իհարկե չեն ուզի: Իմ կարծիքով, պատճառը մեկն է` վախը, բայց ուրիշ անգամ ասում են` մենք ինչու՞ պիտի նրանց հետ դեբատների դուրս գանք , բայց ինչո՞ւ չպիտի դուրս գաք, այդ ո՞վ ասեց, որ դուք Օլիմիպոսի վրա նստածներն եք, ձեր կողքին պտույտ ենք գալիս, հա՞: Քաղաքական ուժ եք, սա էլ քաղաքական միջոցառում է, տվեք այդ հնարավորությունը ժողովրդին ներկայացնելու, ձեր ծրագիրն է լավ, թող գա ձեր հետևից, բայց մի պարտադրեք այս ժողովրդին գալ, քվեարկել ձեր օգտին», -դարձյալ նեղվեց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա, Ազատանը միակն է իր այցելած տեղանքներից, որտեղ, շնորհիվ գյուղապետի, վախի մթնոլորտ չկա: Դեմկուսի առաջնորդի ասելով, մյուս տեղերում մարդիկ իրեն տեսնելիս մոտենում ու անկեղծանում են , թե «հանկարծ որ իմանան եկել ենք ձեր հանրահավաքին կամ ձեր հետ հանդիպման, կարող է խնդիրներ ունենանք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































