
Մեր հանրապետության լավագույն ձյուդոիստներից 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը գրեթե հարյուր տոկոսով Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր է վաստակել, դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Բեսլան Մուդրանովին (Ռուսաստան):
Ցավոք, հենց առաջին գոտեմարտում պարտվել է օլիմպիական խաղերի մեր երկրորդ հավակնորդը՝ 66 կգ քաշային Արմեն Դավթյանը, եւ դուրս է մնացել պայքարից:
Անհաջողության են մատնվել նաեւ մեր աղջիկները՝ մինչեւ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը եւ Ժաննա Ստանկեւիչը՝-57կգ:
Այսօր տատամի են մտնելու 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը եւ մինչեւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































