
Հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր է նման գաղափարախոսությամբ գրավել երիտասարդներին: Պարոն Ավագյանը պատասխանեց. «Ոչ միայն հնարավոր է, այլև այն չունի այլընտրանք: Մեր ներկան պիտի շարունակեն մեր երիտասարդները և այն պիտի սկսեն մեր արմատներից»:
«Միավորված հայեր» կուսակցությունն անընդհատ շեշտում է, թե իրենք երրորդ ուժ են, սակայն Aravot. am-ի այն դիտարկմանը, թե բազում այլ ուժեր ևս իրենց համարում են երրոդ ուժ, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ռ. Ավագյանն այսպես պատասխանեց. «Երրորդ ուժի գաղափարախոսությունը պիտի ամրագրված լինի կանոնադրության մեջ, ծրագրում, հակառակ դեպքում ստացվում է, որ այդ ուժերն այսօր հայտարարում են 3-րդ ուժ են, մյուս օրը՝ ընդդիմություն: Այդ երրորդ ուժ հայտարարողներից որի՞ ծրագրում է գրված երրորդ ուժ և կյանքի կոչված երրորդ ուժի գաղափարախոսությունը: Նրանց ասում եմ, եթե ձեր ծրագրում երրորդ ուժի գաղափարախոսությունը չկա, ուրեմն երրորդ ուժ չեք: Իսկ մեր ծրագրում երրորդ ուժի գաղափարը հստակ սահմանված է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































