Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ո՞վ է երրորդ ուժը (Տեսանյութ)

Ապրիլ 27,2012 14:15

Aravot.am-ն արդեն անդրադարձել է, որ «Միավորված հայեր» կուսակցությունը մի շարք այլ դրույթների շարքում իր ծրագրով ցանկանում է փոխել Երևանի անունը՝ դարձնելով Էրեբունի, կամ վերադառնալ հին թվագրությանը և այլն: Ուստի «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ խնդիրների լուծմամբ հնարավո՞ր է բարձրացնել ժողովրդի բարեկեցության մակարդակը կամ, ասենք, լուծել տնտեսական և պետական այլ հարցեր: Պարոն Ավագյանը պատասխանեց. «Այդ հարցերն ընդգրկված են մեր ընդհանուր ծրագրում, մյուս կողմից էլ՝ առանց անցյալի՝ չկա ներկա, առանց անցյալի՝ չկա ապագա»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր է նման գաղափարախոսությամբ գրավել երիտասարդներին: Պարոն Ավագյանը պատասխանեց. «Ոչ միայն հնարավոր է, այլև այն չունի այլընտրանք: Մեր ներկան պիտի շարունակեն մեր երիտասարդները և այն պիտի սկսեն մեր արմատներից»:

«Միավորված հայեր» կուսակցությունն անընդհատ շեշտում է, թե իրենք երրորդ ուժ են, սակայն Aravot. am-ի այն դիտարկմանը, թե բազում այլ ուժեր ևս իրենց համարում են երրոդ ուժ, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ռ. Ավագյանն այսպես պատասխանեց. «Երրորդ ուժի գաղափարախոսությունը պիտի ամրագրված լինի կանոնադրության մեջ, ծրագրում, հակառակ դեպքում ստացվում է, որ այդ ուժերն այսօր հայտարարում են  3-րդ ուժ են, մյուս օրը՝ ընդդիմություն: Այդ երրորդ ուժ հայտարարողներից  որի՞  ծրագրում է գրված երրորդ ուժ և կյանքի կոչված երրորդ ուժի գաղափարախոսությունը: Նրանց ասում եմ, եթե ձեր ծրագրում երրորդ ուժի գաղափարախոսությունը չկա, ուրեմն երրորդ ուժ չեք: Իսկ մեր ծրագրում երրորդ ուժի գաղափարը հստակ սահմանված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30