
«Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպության կողմից իրականացված հարցումների արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն: Պարզվում է ՝ հարցվածների 38 տոկոսն է վստահ, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար, 53 տոկոսը չի հավատում արդար ընտրությւոնների անցկացմանը, իսկ 8 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հայաստանում ժողովրդավարության զարգացումը հարցվածների 17 տոկոսին բավարարում է, 34 տոկոսին՝ մասամբ է բավարարում, 28 տոկոսին մասամբ չի բավարարում, 20 տոկոսին որոշ չափով չի բավարարում եւ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Արդյոք դուք պատրաստվո՞ւմ եք քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին հարցին՝ հարցվածների 66 տոկոսն է պատասխանել՝ հաստատապես այո, 23 տոկոսը՝ հավանաբար այո, 5 տոկոսը՝ հավանաբար ոչ, 3 տոկոսը՝ ոչ, 2 տոկոսը դեռ չի որոշել, իսկ 1 տոկոսն էլի դժվարացել է պատասխանել:
Կարդացեք նաև
Հետազոտության ամբողջական տվյալները դիտեք այստեղHANDOUT ARM
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































