
Ինչ վերաբերում է Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպության աշխատանքին, պարոն Պողոսյանը հորդորեց կասկածի տակ չառնել կազմակերպության օբյեկտիվությունը. «Սա համաշխարհային մեծ կազմակերպություն է եւ գործում է 12 երկրներում ու ամենուրեք իրեն արդարացրել է, չեմ կարծում, որ Հայաստանը ինչ-որ մի առանձնահատուկ երկիր է, որտեղ Gallup-ը հատուկ թվեր է փոխում կամ իշխանություններին հաճոյանալու համար իր մեթոդաբանությունն է փոխում… ուղղակի պատրանք է»:
Պարոն Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է բացատրում Gallup-ի վերջին հետազոտությունների համաձայն իշխող կուսակցությունների վարկանիշի բարձրացումն ու ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշի անկումը.«Նրանք, որոնք քվեարկելու են երկու առաջատար կուսակցությունների օգտին, բնական է՝ գոհ են մնալու, որովհետեւ ձայն են տալու այն կուսակցություններին, որոնք հաղթելու են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































