
Նմանապես կա 14 Լարիսա Ալավերդյան, 12 Սամվել Նիկոյան, 16 Սամվել Բալասանյան եւ նույնքան Նաիրա Զոհրաբյան, որից երկուսը նույնիսկ հայրանունով չեն տարբերվում ԲՀԿ պատգամավորից՝ Վահանի: Ռեգիստրում կան նաեւ 5-ական Մանվել Բադեյաններ, Վիկտոր Դալլաքյաններ, Րաֆֆի Հովհաննիսյաններ, Արծվիկ Մինասյաններ եւ 3 Վարդան Բոստանջյան: Մեր քաղաքում գիտենք 1 Գագիկ Ծառուկյանի, բայց ընտրողների ռեգիստրում պարզվում է, նրանք 7-ն են, պարզապես Կոլյա հայրանունով միայն ԲՀԿ առաջնորդն է: Մի քանի տասնյակի են հասնում հատկապես ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյաններն ու Տիգրան Թորոսյանները: Ունենք նաեւ մի քանի տասնյակ Ռուբեն Հայրապետյաններ, որոնցից մեկը նույիսկ հայրանունով չի տարբերվում ՀՖՖ նախագահից:
Սամվել Ալեքսանյանն իր մենաշնորհը չի կարողացել պահել անուն-ազգանվան առումով, ամենաշատը քաղաքական դաշտից ընտրողների ցուցակում կան Սամվել Ալեքսանյաններ: Պարզապես հայտնի գործարարի հայրանունը Լիմինդր է ու այդ հարցում «բռնացնողներ» չեն եղել: Ցուցակում կա Սամվել Ալեքսանյան Բախշիի, Բուրջիկի, Ամուրիկի, Գավրուշայի, բայց Լիմինդրի միայն նա է: Ընտրողների ռեգիստրում եւ առհասարակ միակն է Հեղինե Բիշարյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև

















































