Գյումրիում ընթացող ՀՖՖ գործկոմի արտագնա նիստում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հաշվետու զեկուցման մեջ նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 20 եւ իր՝ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու 10-ամյակը:
Պարոն Հայրապետյանը, խոսելով այդ դժվարին, բայց՝ պատասխանատու դիրքում իր գործունեության մասին, նշեց որ իր համար առաջնային է եղել ֆուտբոլը մայրաքաղաքից դեպի մարզեր ինտեգրելը, տեղերում հատկապես մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելը: Եվ այն որ այսօր հանրապետության երկրորդ քաղաքում նույնպես Ֆուտբոլի ակադեմիա է կառուցվում, դրա ապացույցներից մեկն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: