Նիդեռլադների համալսարանի հետազոտողների համոզմամբ` պոռնոգրաֆիան արգելակում է առաջացնում ուղեղում. գրում է www.eg.ru կայքը: Հոլանդացի հետազոտողները թեստ են անցկացրել հետազոտվող մարդկանց միջեւ, նրանց համար ցուցադրելով «մեծերի համար» նախատեսված ֆիլմեր: Պարզվել է, որ էկրանին ցուցադրվող սեքսը անջատել է փորձարկմանը մասնակցողների ուղեղի այն հատվածը, որը խթանում է տեսողական ֆունկցիան: Ֆիլմերի դիտման ժամանակ ուղեղի որոշակի հատվածներում կտրուկ նվազել է արյան հոսքն ու դանդաղել է ընկալունակությունը: Թեստն անցկացվել է միայն կանանց շրջանում, մասնագետները, սակայն, նույնը փորձում են կրկնել տղամարդկանց պարագայում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: