ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որը երկու օր առաջ, Ծաղկաձոր էր եկել լրատվամիջոցներին բացատրելու, թե մեր երկրին որքան են անհրաժեշտ կենսաթոշակային բարեփոխումները, ժողովրդագրական խնդիրներով մտահոգված, ձեռքի հետ էլ հորդորում էր շատ երեխաներ ունենալ: Aravot.am-ը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող եւ քիչ թե շատ բարեկեցիկ ապրող պարոն Արամյանից հետաքրքրվեց, թե քանի՞ երեխա ունի ֆինանսների փոխնախարարը:
«Առայժմ մեկն ունեմ, երկրորդը պատրաստվում եմ ունենալ, մի քանիսն էլ ունենալու ենք»,-վստահեցրեց Վարդան Արամյանը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: