
Կարծիք կա, որ հենց Բորովիկը ժամանակին Կլիչկո եղբայրների համար Նյու Յորքում հանդիպում է կազմակերպել հայտնի պրոումոթեր Դոն Քինգի հետ. լուսանկարներից մեկում Կլիչկոները պատկերված են նրա օֆիսի մուտքի մոտ: Բորովիկը հրազենից սպանվել է 2000 թվականին, իսկ «Ռիբկան» նույն ճակատագրին է արժանացել հինգ տարի հետո:
Հասկանալի է` գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հերքում է մեղադրանքները. «Ես սպորտը սիրող բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել: Այդ թվում նաեւ` այդ երկուսի: Բայց նրանք մեր թիմից չեն եղել», – հայտարարել է Վիտալին Ուկրաինայի լրատվամիջոցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
















































