Շտուտգարդտում անցկացված կանանց թենիսի «Porshe Tennis Grand Prix» հեղինակավոր մրցաշարի եզրափակչում բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ տարած հաղթանակի համար Ռուսաստանի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովային կազմակերպիչը հանձնել է գլխավոր մրցանակի` «Porshe» ավտոմեքենայի բանալիները:
Մրցաշարի մեկնարկից առաջ Մարիան հայտարարել էր, թե դեմ չէր լինի նստել շքեղ ավտոմեքենայի ղեկին: Հավանաբար, ցանկությունն այնքան մեծ է եղել, որ Ազարենկոյին «շարքից հանելու» համար Շարապովայից պահանջվեց ընդամենը 1 ժամ 24 րոպե:
Այս երկու թենիսիստուհիներն այս մրցաշրջանում մինչ այդ հանդիպել էին երկու անգամ` Ինդիան-Ուելսում եւ Ավստրալիայիմ: Եվ երկու անգամ էլ հաջողությունը ժպտացել էր Վիկտորիային:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: