Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Շարապովան խաբեբա է

Մայիս 05,2017 14:00

Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարի 2014 թվականի եզրափակչի մասնակից, կանադացի Էժենի Բուշարը, անդրադառնալով դոպինգի պատճառով 15-ամսյա որակզրկումից հետո ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի վերադարձին WTA-ի մրցաշար, հայտարարել է. «Իմ համոզմամբ, Մարիա Շարապովային սպիտակ քարտ տրամադրելը ճիշտ չէր, որովհետեւ նա խաբեբա է եւ ոչ մի մարզաձեւ խաբեբաներին չպետք է թողնի վերադառնալ: Դա առնվազն անարդար վերաբերմունք է մյուսների հանդեպ:

WTA-ն այդ քայլով մանուկներին ու երիտասարդներին հորդորել է՝ խարդախության դիմեք, իսկ հետո մենք ձեզ կընդունենք գրկաբաց: Դա ճիշտ մոտեցում չէ»-, ասել է կանադացին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031