
հագուստեղենը, կոշկեղենը, լվացող միջոցները:
Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում, Հրազդանում, Չարենցավանում: Վիճակագիրների տվյալներով, այս տարվա ապրիլին մարտի համեմատությամբ նվազել են այգեգործական ապրանքների գները` 2.0%-ով, վառելիքինը` 0.3%-ով, դեղամիջոցներինը` 0.1%-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում, 2012 թ.
Կարդացեք նաև
ապրիլին մարտի համեմատ ԱՎԾ-ն արձանագրել է սակագների 0.1% հավելաճ, ինչը պայմանավորում է կենցաղային բնույթի ծառայությունների` 0.2%, հանրային սննդի` 0.3%, տրանսպորտի` 0.5%, հանգստի կազմակերպման` 1.3% ծառայությունների սակագների հավելաճով:
Իրավական ու բանկային, մշակույթի ոլորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են, համապատասխանաբար՝ 0.3% եւ 0.1%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































