Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն ավելի հուսալի երաշխավոր են գտել՝ ի դեմս Ադրբեջանի. «ՉԻ»

Ապրիլ 07,2026 10:04 Share

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը՝ Ադրբեջանը»:

«ՉԻ». Մենք էլ գիտեինք, թե Հայաստանի երաշխավորը ՀՀ հպարտ քաղաքացիներն են:

Բայց չէ, Հայաստանի իշխանությունները նոր, ավելի հուսալի երաշխավոր են գտել՝ ի դեմս Ադրբեջանի:

Այո, Ալիևն այսօր ոչ թե Հայաստանի, այլ նրա իշխանությունների երաշխավորն է:

Մնում է, որ այդ իրողությունը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամրագրեն նոր սահմանադրության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել