«Մանչեսթեր Սիթիի» շվեդ ֆուտբոլիստ Ջոն Գուիդետին, որը վարձավճարով հանդես է գալիս Հոլանդիայի «Ֆեյենորդ» ակումբում, բուժվում է էլեկտրոշոկով, որպեսզի իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Ֆուտբոլիստը վերջերս վարակվել է խորհրդավոր ու եզակի վիրուսով, որի հետեւանքով աջ ոտքը լրիվ անշարժացել է: Գուիդետին բուժվում է Նիդերլանդների հիվանդանոցներից մեկում: Ու թեեւ առաջընթաց կա, բժիշկները չեն երաշխավորում, որ նա կհասցնի մինչեւ Եվրո 2012-ը լրիվ ապաքինվել: Բուժման ամենաարդյունավետ միջոցը էլեկտրոշոկն է, որի ամեն մի սեանսը գրգռում է ոտքի մկանները եւ խթանում դրանց աշխատանքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: