
Նա նշեց, որ ՀԴԿ-ն չնայած հնարավորություն չի ունեցել այցելել բոլոր հեռավոր շրջաններ, սակայն խորհրդարան մուտք գործելուց հետո անպայման բարձրացնելու են նաև այդ տարածքի բնակիչների խնդիրները:Ս. Մովսիսյանը նաև չի տեսնում ընտրությունների օրը «էքզիթ փոլ» անցկացնելու անհրաժեշտություն, քանի որ ըստ նրա՝ դրա անցկացումն արդյունավետ է մեծ երկրների համար, որտեղ կա ժամային գոտիների տարբերություն, ոչ թե Հայաստանի, որի մի ծայրից մյուսը կարելի է 4 ժամում հասնել:
Aravot.am-ը Ս. Մովսիսյանին խնդրեց գնահատել այն զարգացումները, որոնց հետեւանքով ՀՀ նախագահն այցելել է Մաշտոցի պուրակ և հանձնարարել ապամոնտաժել կրպակները: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Որպես քաղաքագետ՝ կարծում եմ, որ այդ հարցը դիտմամբ էին այժմ կասեցնում, որպեսզի դա աշխատի հօգուտ նախագահի, որը խնդիրն օգտագործեց իր օգտին»:
Ս. Մովսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նաև բարձրաձայնեց այն մասին, որ Վանաձորում արձանագրել են մի շարք տրակտորներ, որոնց վրա գրված է «ԲՀԿ նախընտրական շտաբ»: Ս. Մովսիսյանի գնահատմամբ՝ դա ընտրակաշառքի բացահայտ օրինակ է, որի վրա աչք է փակել ոստիկանությունը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































