
Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:
Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































