Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանն էլ է գովել ՀՅԴ ծրագիրը (Տեսանյութ)

Մայիս 02,2012 16:40

ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ զարմացրեց բոլորին իր ելույթով եւ հօգուտ ՀՅԴ-ի քարոզչությամբ: Սա տարօրինակ էր հատկապես, որ պարոն Բոստանջյանը դեռ ԲՀԿ անդամ էր:

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին հարցրեց՝ այն, որ պարոն Բոստանջյանը հայտարարություն արեց, ջերմ խոսքեր ասեց այդ օրը ՀՅԴ-ի հասցեին, սրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա՞: Նա վստահեցրեց, որ ոչ. «Ոչ մի բան չկա, որովհետեւ ես էլի կարող եմ նշել մարդկանց, որոնք բավականին դրական արտահայտվեցին մեր ծրագրի մասին: Օրինակ՝ Ահարոն Ադիբեկյանը: Այսինքն, եթե  մարդը լուրջ տնտեսագետ է կամ իր մասնագիտության մեջ առաջացած մարդ է եւ հնարավորություն ունի անալիզի ենթարկել որոշակի փաստաթուղթ, ինչպիսին ծրագիրն է, եւ դրանից հետո դրական եզրակացություն է տալիս, դրական է գնահատում այն՝ ոչ մի տարօրինակ բան չկա»: Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ի հետ հայտնի դեպքերից՝ համամասնական ցուցակից դուրս մնալուց հետո դա ուրիշ կերպ ընկալվեց՝ պարոն Հովհաննիսյանը այսպես վստահեցրեց՝ «Դե դուք այդպես ընկալեցիք, իսկ ուրիշները՝ ոչ»:

Հիշեցնենք, որ ցուցակում չընդգրկվելուց հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի միջոցառմանը վեր կացավ ու այսպիսի ելույթ ունեցավ՝ նշելով՝ «Ես 90-ականներից ծանոթ լինելով դաշնակների հետ, տեսել եմ պատվախնդրություն, վեհություն, անսահման պատասխանատվություն` բոլոր հարցերում: Եվ նման պարագայում ո՞նց չուզես, որ իրենք կարողանան առաջնորդել մեր ազգի հաջողությունները: ՀՅԴ-ն եզակի քաղաքական ուժն է, որի մեջ խռովություն չեղավ, նեղվածություն չեղավ, սա հերթական անգամ ցույց է տալիս այն վեհությունը, որը դրել է իր ծրագրի, իր մոտեցումների հիմքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031