Երեկ «Ժառանգության» հավաքին Ռուբեն Հախվերդյանը կոչ էր արել հանրությանը, որ մենակ ՀՀԿ-ին չընտրեք, «դրանք անասուն են»: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հարցին՝ Հախվերդյանը առյուծի կա՞թ էր խմել՝ պատասխանեց. «Երբ նշանավորներին վարկաբեկում ես՝ երբեք չես հզորանում, ավելի նվաստանում ես: Նույն բանն է, որ ես հիմա ձեր հարցին պատասխանեմ երգով, քանի որ երգել չգիտեմ: Ինչպիսի՞ վիճակ կստեղծվի: Նույն վիճակը Հախվերդյանը ստեղծեց իր համար: Նա երգել գիտի, բանաստեղծություն գրել գիտի, խոսել բոլորը գիտեն, յուրաքանչյուրն իր դաշտն ունի: Նրա դաշտը երգելու դաշտն է: Դրա համար ասում եմ՝ եթե ես պատասխանեմ երգով, ծիծաղելի կդառնամ, ինչը իրենք երեկ դարձան»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: