Luxury ամսագիրը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր պրեսս-կոկտեյլ էր կազմակերպել «Մեցցո կլասիկ հաուս» ակումբում: Luxury-ի խմբագիր Էռնեստո Մարկոն հայտնեց, որ նպատակ ունեն միջոցառումը դարձնել ամենամյա: Ելույթներ ունեցան նաեւ «Ես» եւ «IQ» ամսագրերի խմբագիրները: Հանդիսության համերգային մասն ապահովում էր «Օվո» նորաստեղծ բենդը , որի համերգային ծրագրում հիմնականում ընդգրկված էին Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: