Հայկ Գրիգորյանի վերջին օրերի նախընտրական հանդիպումների մասին. մարզից զավեշտալի լուրեր են հասել մեզ։ Նախ նշենք, որ Գրիգորյանը միայնակ չի այցելում ոչ մի համայնք, նրան ուղեկցում է իր հովանավորյալ Սուրեն Խաչատրյանը: Նախօրեին Սիսիանի շրջանի համայնքներից մեկում, երբ երիտասարդ թեկնածուն շռայլ խոստումներ է տվել տեղի բնակիչներին, նրանցից մի քանիսը համարձակություն են գտել ասելու, որ իզուր չխաբեն, ընտրությունից ընտրություն բոլորն էլ գալիս, ճոխ-ճոխ բաներ են խոստանում, մի քանի կոպեկ էլ տալիս, ապա ընտրվելուց հետո գնում-կորում։ Բայց Հայկ Գրիգորյանը խրոխտացել է, թե հեսա ընտրվելուց հետո «էնքան կիկամ, որ զահլաներդ կտանեմ»։ Սակայն այստեղ էլ Լիսկան չի հաշտվել իր դրածոյի ցուցաբերած ինքնուրույն դրսեւորումների հետ եւ վրա է բերել. «Տո հնքը չի գա, ես իրան կգցեմ մաշինեն-կպիրեմ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: