
Պարոն Աշոտյանը հրաժարվեց նախընտրական շրջանին վերաբերող այլ հարցերին պատասխանել՝ բացատրելով, որ աշխատանքային ժամ է ու կառավարության շենքում է: Որպես նախարար կառավարությունից վերջին անգամ եք դուրս գալիս, ի՞նչ ասելիք ունեք այս առումով հարցին էլ՝ նախարարը պատասխանեց, որ, ի տարբերություն լրագրողների, ինքն այդքան էլ սրտացավ չի վերաբերվել իր աշխատանքներին. «Համենայնդեպս, մինչեւ վերջ Հայաստանում կրթության համակարգում բոլոր բարեփոխումները՝ պոպուլյար եւ ոչ պոպուլյար, կյանքի եմ կոչելու»: Նախարարը եւս կարդացել է այն լուրերը, թե ինքը խորհրդարանում ստանձնելու է Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնը. «Եթե ես թողնեմ հիմնական աշխատանքս, ու սկսեմ մեկնաբանել համեստիս հետ կապված շրջանառվող բոլոր լուրերը, կարծում եմ՝ աշխատանքային առօրյան դրանից շատ կտուժի»: Նա ասաց, որ այդպիսի լուրերին էլ վերաբերվում է ժպիտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































