Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Ռոբոտների հաքաթոն»-ի հաղթողները

Մարտ 20,2026 15:42 Share

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները։

Փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում, մրցահարթակում ներկայացվել են հետաքրքիր և մրցունակ լուծումներ։

Հայկ Ենգիբարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված այս հաքաթոնը կարևոր նախաձեռնություն է։ Նա նաև նշել է, որ ոլորտը նախարարության համար ունի ռազմավարական նշանակություն՝ հատկապես գործնական հմտությունների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։

Հաքաթոնին մասնակցել են Երևանը և Հայաստանի մարզերը ներկայացնող 36 թիմերի 123 մասնակիցներ, որոնք իրենց պատրաստած ռոբոտները ներկայացրել են գնահատման հանձնաժողովին։ Մրցույթի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերը։

1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հատուկ թիմը»՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգև։ 2-րդ մրցանակը շնորհվել է Երևանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։ 3-րդ մրցանակին արժանացել է Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500,000 դրամ։

«Ռոբոտների հաքաթոն»-ը կարևոր քայլ է Հայաստանում ռոբոտաշինության և տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ և նպատակ ունի միավորելու երիտասարդ տաղանդներին՝ խթանելով համագործակցությունը և ստեղծելով նորարարական գաղափարների իրականացման հնարավորություններ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031