Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն ասաց, որ համոզված է իր հաղթանակում: Իսկ իր մրցակից Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց թեթեւ տանել առաջիկա պարտությունը. «Նիկոլ ջան, բոլոր հարցերը, որ մտադիր էիր բարձրացնել Ազգային ժողովում, գրավոր փոխանցիր ինձ, եւ դրանք Ազգային ժողովի ամբիոնից կբարձրաձայնեմ եւ հետամուտ կլինեմ դրանց օրենսդրական լուծմանը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: