Aravot.am- ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հայտնեց, որ թատրոնի տնօրինությունը այցելել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում պայթյունից տուժածներին, որոնք գտնվում են Հանրապետական հիվանդանոցում: «Բարեբախտաբար մեր այցը համընկավ 7 հիվանդի դուրս գրման հետ: Ընդունարանի ղեկավար Կարինե Աբաջյանն ու վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վարազդատ Մխիթարյանը հուսադրեցին, որ նույն հիվանդանոցում գտնվող մնացած 4 տուժածների առողջական վիճակը կայուն է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: