Այս պահին Գագիկ Ծառուկյանը միասնական շտաբում է: Արձագանքելով «Ժառանգության» պնդմանը, թե առաջին դեմքերը պետք է անպայման ստորագրեին միասնական շտաբի փաստաթուղթը՝ նա ասաց. «Մեր համաձայնությունը եղել է միասնական շտաբի համար: Անհիմն է պահանջը՝ միանշանակ մեր որոշումն է եղել, որ միասնական կարողանանք անցկացնել բաց, թափանցիկ ընտրություններ: Հիմա մենք եկել ենք՝ ժամը ութից հետո տեսնելու մասնակցության թիվը, խնդիրները, պրոբլեմները: Բոլորիս համար պարզ լինի՝ ում ինչքանով են վստահում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: