
Այս երկու փաստաթղթերի ավելի մանրամասն դիտարկման արդյունքում Aravot.am-ը պարզեց, որ մի քանի րոպեների տարբերությամբ Երեւանում մասնակցության թիվը 484 531 ընտրողից պակասել եւ դարձել է 483 692, այսինքն՝ եթե Մուկուչյանի փոխանցած տվյալով Երեւանում ընտրություններին մասնակցել էր ընտրողների 59.5 տոկոսը, ապա՝ ըստ բաժանված ամփոփագրի՝ 59.43 տոկոսն է մասնակցել ընտրություններին։
Իրավիճակը փաստորեն փոխվել է Կոտայքի մարզում. ըստ Մուկուչյանի հայտարարության՝ այս մարզում ընտրություններին մասնակցել է 148.821 կամ ընտրողների 64.28 տոկոսը, մի քանի րոպե անց այս թիվը սրբագրվեց եւ ավելացավ՝ կազմելով 150 211 կամ 64.88 տոկոս։
Փոխվեց եւ ավելացավ նաեւ Շիրակի մարզում ընտրողների մասնակցության թիվը. նախկինում այն կազմում էր 131 090 ընտրող կամ ընտորղների 57.32 տոկոսը, մի քանի րոպե անց՝ 131 237 կամ՝ ընտրողների 57.39 տոկոսը։
Մասնակցությունն ավելացել է նաեւ Վայոց Ձորում. այստեղ Մուկուչյանի հայտարարության համաձայն, ընտրություններին մասնակցել էր 30.609 ընտրող կամ՝ 64,61 տոկոսը, ըստ ամփոփագրի՝ մասնակցել է 31 655 ընտրող կամ ընտրողների 66.82 տոկոսը։


















































