Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների հրապարակած թվերն արագ-արագ փոխվում են

Մայիս 06,2012 23:12

Քիչ առաջ ԿԸՀ-ում ներկա լրագրողներին բաժանվեց ՀՀ-ում ընտրողների մասնակցության թիվը, որը շատ որոշակիորեն տարբերվում է այն թվերից, որոնք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ուղիղ եթերում։ Ըստ մեզ փոխանցված ամփոփագրի, որով արձանագրված է, որ ժամը 20։ 00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.33 տոկոսը, թեեւ Մուկուչյանն ուղիղ եթերում հրապարակել էր 62.26 տոկոսի մասին։ Ըստ այդմ, ընտրություններին մասնակցել է 1. 572 518, թեեւ ավելի վաղ հնչեցվել էր մասնակցության միանգամայն այլ թիվ՝ 1.559 627։

Այս երկու փաստաթղթերի ավելի մանրամասն դիտարկման արդյունքում Aravot.am-ը պարզեց, որ մի քանի րոպեների տարբերությամբ Երեւանում մասնակցության թիվը 484 531 ընտրողից պակասել եւ դարձել է 483 692,  այսինքն՝ եթե Մուկուչյանի փոխանցած տվյալով Երեւանում ընտրություններին մասնակցել էր ընտրողների  59.5 տոկոսը, ապա՝  ըստ բաժանված ամփոփագրի՝ 59.43 տոկոսն է մասնակցել ընտրություններին։
Իրավիճակը փաստորեն փոխվել է Կոտայքի մարզում. ըստ Մուկուչյանի հայտարարության՝ այս մարզում ընտրություններին մասնակցել է 148.821 կամ ընտրողների 64.28 տոկոսը, մի քանի րոպե անց այս թիվը սրբագրվեց եւ ավելացավ՝ կազմելով 150 211  կամ 64.88 տոկոս։
Փոխվեց եւ ավելացավ նաեւ Շիրակի մարզում ընտրողների մասնակցության թիվը. նախկինում այն կազմում էր 131 090 ընտրող կամ ընտորղների  57.32 տոկոսը, մի քանի րոպե անց՝  131 237 կամ՝ ընտրողների 57.39 տոկոսը։

Մասնակցությունն ավելացել է նաեւ Վայոց Ձորում. այստեղ Մուկուչյանի հայտարարության համաձայն, ընտրություններին մասնակցել էր 30.609 ընտրող կամ՝  64,61 տոկոսը, ըստ ամփոփագրի՝ մասնակցել է 31 655 ընտրող կամ ընտրողների 66.82  տոկոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031