Մայիսի 6-ի ընտրություններում Տավուշի մարզի Այրում քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 485, ՀՀԿ-ն՝ 471 ձայն: Քվեների հաշվով երրորդ տեղում ՀԱԿ-ն է ՝ 71 ձայնով:
Տեղեկություններ կան, որ Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանին է զանգահարել ՀՀԿ անդամ բարձրաստիճան պաշտոնյա, որը քաղաքապետին ասել է, թե այդպիսի ընտրությունից հետո Այրումում նախատեսված ծրագրերի վրա «խաչ է քաշված»: Մեր զրույցում Այրումի քաղաքապետն այդ խոսակցությունը հերյուրանք համարեց:
Հավելենք, որ Գիգոլ Եգանյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի համայնքապետերից է, որն անկուսակցական է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: