Առանց վարանելու կարելի է ասել Հայաստանի ամենաթեժ պայքարը ընթացավ Գյումրու կենտրոնը ընդգրկող թիվ 34 ընտարատարածքում: Այս ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում հենց նոր շնորհավորել է իր հիմնական մրցակից Մարտուն Գրիգորյանին. «Շնորհավորում եմ Մարտուն Գրիգորյանին մեծամասնական ընտրակարգով թիվ 34 ընտրատարածքում հաղթելու կապակցությամբ: Ես հարգում եմ գյումրեցիների կատարած ընտրությունը, շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ձայնն ինձ են տվել, իսկ նորընտիր պատգամավորին մաղթում եմ հաջողություն: Հարգանքով՝ Արման Սահակյան» :
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: